Արթիկում ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակցին. MakaryanNews


Արթիկում ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակցին. MakaryanNews
Հունիս 3 13:46 2026
Արթիկում ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակցին. MakaryanNews
MakaryanNews-ի տեղեկություններով՝ երեկ, օրը ցերեկով Արթիկում մի խումբ ՔՊ-ականներ դաժան ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Ռոբերտ Քոչարյանի աջակից Հակոբ Հարությունյանին։
Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու Ժաննա Ասատրյանի որդին՝ Սիփան Գրիգորյանն իր ընկերների հետ հարձակվել ու դաժանաբար ծեծել է «Հայաստան» դաշինքի աջակից Հակոբ Հարությունյանին։ Ընդ որում, դեպքը տեղի է ունեցել հենց Ժաննա Ասատրյանի աչքի առաջ, և վերջինս որևէ կերպ չի փորձել կանխել որդու գործողությունները։ Նշենք, որ Հակոբ Հարությունյանը ակտիվ հականիկոլական է, որը վերջերս Փաշինյանի հետ Արթիկում սուր բանավեճի մեջ էր հայտնվել։ Դեպքը տեղի է ունեցել Արթիկի քաղաքապետարանի դիմաց, աշխատանքային ժամին, և քաղաքապետարանի աշխատակիցները ևս մասնակից են եղել ծեծկռտուքին։ Ի դեպ, մեզ ասացին, որ Հակոբ Հարությունյանին ծեծածՍիփան Գրիգորյանը ժամանակին նաև դանակարության դեպքով ձերբակալված է եղել, որից հետո նրա նկատմամբ տնային կալանք է սահմանվել, բայց, որոշ ժամանակ անց, իր իշխանական կապերի շնորհիվ, ազատ է արձակվել։ Ի դեպ, ասում են՝ պատերազմի մասնակից է և պատերազմի ընթացքում կանտուզիա է տարել, ինչն էլ նրան էլ ավելի ագրեսիվ է դարձրել։
Հիշեցնենք, որ երեկ էլ Մասիսում ՔՊ-ականները խուլիգանաբար հարձակվել ու ծեծել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին, որոնք քարոզարշավ էին իրականացնում տարածքում: