«Սիրելի հայրենակիցնե՛ր, կասե՞ք՝ պատմության մեջ որտեղ եք տեսել խաղաղություն, որտեղ կան գերիներ, կա օկուպացված տարածքներ, կա Սահմանադրության փոփոխության պահանջ»,-Հանրային հեռուստաընկերության կազմակերպած նախընտրական բանավեճի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինե Բարդանյանը;
Հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմն անընդհատ ասում է, թե նախկինում այլ մտածողություն է ունեցել, սխալվել է, այժմ այլ մտածողություն ունի՝ Վարդանյանը հարցրեց. «Երբ ասում էր Արցախը Հայաստան է, և վերջ, հիմա ասում է՝ Արցախը երբեք հայկական չի եղել, հաջորդը Երևանի մասին նույնը չի՞ ասելու»։
Նա խնդրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված Սուրեն Սուրենյանցը պատասխանի այդ հարցին։
«Ընդհանրապես խաղաղության ռեժիմ գոյություն չունի, որովհետև խաղաղության որևէ պարամետր ուղղակի գոյություն չունի։ Հայաստանի այսօրվա իշխանությունն իրեն պահում է Ալիևի երջանիկ վասալի կարգավիճակում։ Նաքվից եկած հրահանգներով Իշխանությունը կործանում է Երրորդ հանրապետության քաղաքական և քաղաքակրթական հիմքերը։ Եթե չկա քաղաքական պատասխանատվության ինստիտուտ, ապա չկա ժողովրդավարություն։ Բոլոր այն մարդիկ, որ ասում են՝ անցյալը չքննարկենք, բոլորն ասում են՝ Նիկոլ Փաշինյանն ինչ ղալաթ ուզել արել է, բայց թողեք, թող մնա իշխանության; Այդպես չի լինի և հունիսի 7-ը լինելու է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի քաղաքական պատասխանատվության օրը։
Քրիստինե վարդանյանն էլ նկատեց որ իշխանությունները չեն կարողանում բացատրել, թե ինչպես ն ապագայում հակադրաձելու Ադրբեջանի պահանջներին, երբ մինչ օրս բոլոր պահանջները կատարել են։










