«Չի եղել մի բան, որ ասեմ, խոստանամ ու չկատարեմ։ Ճի՞շտ է, թե՞ ոչ»,- Արարատում բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Ներկաներին հավաստիացրեց, որ կազմել են ծրագիր, որն անհրաժեշտ է ժողովրդին։
«Ծրագիրը կազմած է ոչ թե կաբինետում՝ նստած լուրջ դեմքերով գրված, այլ լիարժեք ժողովրդի հետ քննարկել են բոլոր ոլորտների հետ՝ աշխատող, ծառայող, գյուղացի, քաղաքացի, թոշակառու, բժիշկ, գիտնական, ուսանող, երիտասարդություն։
Ամենակարևորը ոչ թե ճարտար խոսելն է կամ դատարկ, այլ մարդուն պետք է հարցը կարգավորվի, խնդիրն ու պրոբլեմը լուծվի։ Էսօր մարդիկ հոգնել են դատարկ-դատարկ խոսալուց, խոստումներ տալուց։ Ես պատահական մարդ չեմ, ես օրական աշխատող ընտանիքից, որը կայացել է, աշխատել ենք, չարչարվել ենք, ստեղծել ենք։ Ուզում եմ ասեմ, որ անհնարին բան չկա» ,- ասաց նա։










