«Տաշիրի կարի ֆաբրիկայից 150 աշխատակիցների հրավիրել են քննչական կոմիտե»,-այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ դա որակելով որպես վարչական ռեսուրսի չարաշահում։
Նրա խոսքով, ՔԿ ներկայանալու ծանուցում ստացել են ոչ թե գործարանի ղեկավարները, այլ կարողները։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից արտահանման հետ կապված սահմանափակումներին ու դրանք որպես Ս. Կարապետյանին աջակցություն դիտարկելուն, ապա Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության ճնշումները Փաշինյանի մասին են, ինքը դրանց հետ որևէ կապ չունի։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ բիբարին տեր կանգնելու մասին այսօրվա հայտարարությանը, Կարապետյանը նշեց.
«Մենք ամեն ինչին տեր կկանգնենք, բայց Նիկոլ Փաշինյանը նույնիսկ բիբարին չի կարա տեր կանգնի, մաքսիմում, կարենա մի քանի հատ բիբար ուտել»։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև Ալիկ Ալեքսանյանի ձերբակալության մասին. «Հերթական հիմարությունն են անում, հերթական ապօրինությունն են անում»։










