«Պետք է հասկանամ՝ ի՞նչ նպատակով է գալիս» ,-լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ պատասխանելով հարցին, որ արդյո՞ք կընդունի Նիկոլ Փաշինյանին, եթե նա գա Կաթողիկոսի դուռը, կների՞ նրա բոլոր մեղքերը։
«Յուրաքանչյուր մեղանչող պետք է ապաշխարհության շրջան անցնի, պետք է անդրադարձում ունենա և զղջա իր թույլ տված սխալների համար ու ներում ստանա երկնավորից»,-հավելեց նա։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին՝ կարևոր ծառայության համար։










