Փաշինյանը ստորագրեց դպրոցական աղջկա ձեռքին


Փաշինյանը ստորագրեց դպրոցական աղջկա ձեռքին
Հունիս 2 19:27 2026

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկում նախընտրական հանդիպումից հետո  Նիկոլ Փաշինյանն արագ հեռացավ։

Դեպի ավտոբուս ճանապարհին նա քարտեզներ բաժանեց քաղաքացիներին, գլխարկը նվիրեց մի գյուղացու և գրառում կատարեց մեկ այլ քաղաքացու՝ իրեն մոտեցրած գրքում։

Մի դպրոցական աղջիկ էլ խնդրեց իր ձեռքի վրա ստորագրել։

Փաշինյանը հաճույթով ստորագրեց աղջնակի ձեռքին՝ չնայած գրիչը լավ չէր գրում։