«Այս տղա, լսի... չնայած քեզնից ինչ տղա. Արման Թաթոյանը՝ Ալեն Սիմոնյանին


«Այս տղա, լսի... չնայած քեզնից ինչ տղա. Արման Թաթոյանը՝ Ալեն Սիմոնյանին
Հունիս 2 16:24 2026

«Այս տղա, լսի, Թաթոյանը երբեք չի անում հայտարարություններ առանց փաստերի։ Ապացույցներով, արբանյակային լուսանկարներով եմ ցույց տվել, որ Վարդենիսում՝ Հայաստանի տարածքի մեջ, Ադրբեջանը 2025 թվականի ամռանը նոր դիրք է կառուցել, կրակային կետեր են դրել»,- ասում է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ անդրադառնալով նախօրեին Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Արման Թաթոյանը սուտ է խոսում Վարդենիսում ադրբեջանական դիրքերի հետ կապված։

Թաթոյանը շարունակում է. «Դուք պատասխան եք տալու, թե ինչ օրը գցեցիք մեր երկիրը, ինչ փորձանքներ բերեցիք մեր երկրի գլխին։ 

Ինձ էլ դատի չտվողի... Այ տղա...  չնայած քեզնից ինչ տղա, ինձ համար տղա չէ այն պաշտոնյան, որ, առավել ևս ախրանիկների ներկայությամբ կարող է թքել քաղաքացու վրա»։