«Բոլորին դեմ եմ»-ը դատախազության շենքի առջև իրականացրեց «գործ կարելու» քաղաքական ակցիա


«Բոլորին դեմ եմ»-ը դատախազության շենքի առջև իրականացրեց «գործ կարելու» քաղաքական ակցիա
Հունիս 2 16:08 2026

Հունիսին 7-ի ԱԺ ընտություններին մասնակցող «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը գլխավոր դատախազության շենքի առջև իրականացրեց «գործ կարելու» քաղաքական ակցիա։

Ըստ կազմակերպիչների, ակցիայի նպատակն է ցույց տալ, թե ինչպես են քաղաքական նպատակներով հակառակորդների, քննադատների և, ինչպես արցախցի Արթուր Օսիպյանի դեպքում եղավ, բարդ հարցեր տվող քաղաքացիների վրա գործեր կարվում։

«Սպայդերմենի վրա բոլորիդ աչքի առաջ գործ կարվեց, ինչը մենք տեսնում ենք իրականությունում։ Մենք կարծում ենք, որ բացի Արթուր Օսիպյանից, Հայաստանում էլի կան քաղբանտարկյալներ, որոնց նկատմամբ գործերը տարբեր կերպ կարվել են, կեղծվել են»,- ակցիայից հետո լրագրողներին ասաց «Բոլորին դեմ եմ» կուսակցության առաջին համար Սպարտակ Կյուրեղյանը։

Նա հայտնեց, որ մինչև քարզարաշավի ավարտը դեռ ակցիաներ ունեն իրականացնելու։