Սելեկտիվ արդարադատությունը, եթե ձեզ թվում է, թե մեր հայրենակիցները չեն նկատում, սխալվում եք․ Վարդևանյան


Սելեկտիվ արդարադատությունը, եթե ձեզ թվում է, թե մեր հայրենակիցները չեն նկատում, սխալվում եք․ Վարդևանյան
Հունիս 1 22:07 2026

«Մենք իսկապես տեսնում ենք, որ մեր հայրենակիցները ասում են՝ այո՛ փոփոխություններին։Մենք էլ մի կարևոր հանգամանք ենք ընդգծում, որ անպայման գնան ընտրությունների, որ նաև դրանք չգան»,- այս մասին Արաբկիր վարչական շրջանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ամփոփելով քարոզարշավը։

Անդրադառնալով իշխանության ճնշումներին, մասնավորապես՝ այսօր տեղի ունեցած հերթական խուզարկություններին ու ձերբակալություններին,ինչպես նաև՝ հրապարակված ձայնագրություններին, Վարդևանյանն ասաց․

«Խոսում ենք առանձին սեպարատ դեպքերի, վարույթների մասին։ Դեպքեր գտնում են՝ թող քննեն։Բայց առաջինը՝ դուք նկատել եք, որ դրանք անպայմանորեն ուղեկցվում են հանրային մեծ աղմուկով։ Չէ՞ որ մենք գիտենք՝ ամեն օր տարբեր քրեական վարույթներ են նախաձեռնվում, ինչի՞ է ստացվում այնպես, որ հենց այս դեպքերով է այդքան մեծ աղմուկ փոխանցվում, ինչի՞ համար»։

Վարդևանյանի համոզմամբ՝ անմեղության կանխավարկածը որպես երաշխիք Հայաստանում պետք է գործի։

«Դրանց ստվար զանգվածը մոնտաժված ձայնագրություններ են։ Ինչի՞ համար են այդ ձայնագրությունները հրապարակվում՝ դրանց իսկությունը չստուգված։ Սա պաշտոնապես կարող եմ ասել։ Սա  վախի մթնոլորտ ստեղծելու, որոշակի իմաստով՝ վարկաբեկման փորձ անելու նպատակ ունի, որը չի հաջողվում»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է այն ձայնագրություններին, որտեղ երևում է,թե  ինչպես է իշխանությունը կիրառում  վարչական լծակները, Վարդևանյանն ասաց․ «Վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերով դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ինչպես և կանխատեսելի էր՝ այդտեղ կա տոտալ անգործություն, բայց այդ մասով էլ ենք հետևողական լինելու։ Զարմանալին այն է, որ դրանք բոլորը այլևս հանրային են, հանրային տիրույթում են, բայց որևէ քրեական վարույթ չկա, որևէ մի հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարություն չկա, ձայնագրություն չկա։ Էս սելեկտիվ արդարադատությունը, եթե ձեզ թվում է, մեր հայրենակիցները չեն նկատում, սխալվում եք, ամեն ինչ նկատում են, հետևությունները անում են»։