Մեզ պետք է նոր մոդելի պետություն՝ ժամանակակից, դինամիկ, որ տարածաշրջանի երկրներն էլ մեզնից օրինակ վերցնեն․ Նարեկ Կարապետյան


Մեզ պետք է նոր մոդելի պետություն՝ ժամանակակից, դինամիկ, որ տարածաշրջանի երկրներն էլ մեզնից օրինակ վերցնեն․ Նարեկ Կարապետյան
Հունիս 1 21:59 2026

25 տարի է՝ ապրում եմ այս համայնքում։ Այս համայնքի յուրահատկությունն այն է, որ մարդիկ ամեն ինչ շուտ են հասկանում, ունեն իրավագիտակցություն, այս մասին Երևանի Արաբկիր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

 
 

«Արաբկիրի ժողովրդին ասֆալտով, դատարկ բառերով չես զարմացնի, Արաբկիրի  ժողովուրդը փոքրիկ խմբակի իշխանության գալուց ընդամենը 2 տարի հետո հասկացավ՝ ովքեր են այդ մարդիկ, ու Հայաստանում առաջիններից նրանց մերժեց հենց Արաբկիրը՝ 2021-ին, որովհետև փորձ ունեն, գիտեն՝ ով է սուտասան, ով՝ ոչ։ Դուք արժանի եք ուժեղ քաղաք, ուժեղ ղեկավար ունենալուն։ Մենք պետք է մեր երկրում փոփոխություններ անենք, որ մեր երեխաները չառերեսվեն այն խնդիրներին, որոնց մենք ենք առերեսվել, չտեսնեն այն խնդիրները, որոնք մենք տեսանք՝ վերջին տարիների ընթացքում:

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մյուս սերունդը լրիվ ուրիշ երկրում, ուրիշ միջավայրում ապրի։ Եթե մենակ ասֆալտ անելն է մեր հույսը, մենք 100 տարի հետո էլ լավ չենք ապրելու։ Մեզ պետք է նոր մոդելի պետություն՝ ժամանակակից, դինամիկ, որ տարածաշրջանի երկրներն էլ մեզնից օրինակ վերցնեն»,-նշել է նա։