Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, կարողացանք առաջընթացի և երկարաժամկետ խաղաղության հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված ուղերձում։
«Ինչպես գիտեք, տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հենասյուներից մեկն էր։ Իմ վարչակազմը անհամբեր սպասում է այս թեմայի շուրջ արդյունավետ քննարկումներին՝ հունիսին։
Միասին մենք կխթանենք խաղաղությունը, կկառուցենք բարգավաճում, կկառուցենք ավելի անվտանգ ապագա՝ ձեր տարածաշրջանի և աշխարհի համար», – ասել է Թրամփը։










