Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի էներգետիկ 31-րդ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտարարել է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որը կդառնա Արևելք-Արևմուտք միջանցքի ևս մեկ ճյուղ, անպայման կկառուցվի։
«Այն կկառուցվի՝ համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի և իմ միջև ստորագրված փաստաթղթի»,-ասել է Ալիևը։










