ՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում էր ՔՊ քարոզարշավին


ՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում էր ՔՊ քարոզարշավին
Մայիս 31 22:52 2026

Մամուլում այսօր հրապարակումներ էին եղել և ձայնագրություն էր հրապարակվել, որ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը ուսուցիչներին հանձնարարում է Արագածոտնի մարզպետի և իր թիմակիցների հետ հանդիպմանը գնալ։

News.am-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրենի պաշտոնակատարը հաստատել է, որ ուսուցիչներին հրավիրել է հանդիպման ժամը 11:40-ին, սակայն պնդել է, որ խոսքը ոչ թե քարոզարշավի, այլ մարզպետի հետ հանդիպման մասին է եղել։

Միջոցառման ընթացքում նկատվել են ուսուցիչներ, որոնք կրել են ՔՊ խորհրդանիշներով՝ սրտիկի պատկերով և «խաղաղություն» գրությամբ սպիտակ շապիկներ։ Տնօրենը սկզբում հայտարարել է, թե շապիկով երևացող ուսուցչուհին իրենց դպրոցի աշխատակից չէ, սակայն հետագայում վերջինս ինքն է ներկայացել որպես դպրոցի ուսուցչուհի։

Մանրամասները՝ տեսանյութում։