«8 տարի առաջ խոստացել էին՝ աղետի գոտու հարցը պետք է լուծվի, աղքատության հարցը պետք է լուծվի, դրանցից ոչ մեկ չեն արել»,- Գյումրիում քարոզարշավի շրջանակում կայացած հանրահավաքում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանը։
Նա թվարկեց իրենց ուժի հիմնական անելիքները՝ 300 հազար աշխատատեղից մինչև հարկային բարեփոխում, ծայրահեղ աղքատության վերացում և այդ ամենը երաշխավորում է մեկ մարդ՝ դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
«Սամվել Կարապետյանը Ադրբեջանի կողմից հայտարարվել է իբրև հետախուզվող, ու այս մարդիկ Ադրբեջանի ցանկությունն այդ մասով էլ են կատարել, քանի որ Սամվել Կարապետյանը մինչ օրս կալանավորված է։
Այստեղից ասում ենք՝ ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- ասաց Վարդևանյանը։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։










