«Գյումրին հայկական արժանապատվության, տոկունություն և անկոտորում կամքի մայրաքաղաքն է»,- Գյումրիում քարոզարշավի շրջանակում հանրահավաքի ժամանակ գյումրեցիներին ուղերձով դիմեց տնային կալանքում գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Նա նշեց, որ իրենց նպատակն է վերջ տալ դատարակ խոստումների ժամանակաշրջանին և անցնել գործի, կառուցել ուժեղ Հայաստան։
«Գյումրին դարձնելու ենք արդյունաբերական, տեխնոլոգիական, արհեստագործական խոշոր կենտրոն, երիտասարդները չպետք է լքեն քաղաքը աշխատանք գտնեու համար։
Ներդրումներ ենք բերելու, որպեսզի Գյումրին դառան միջազգային տուրիստական հանգույց տարեկան հարյուր հազարավոր հյուրերով։
Մենք գալիս ենք հզորացնելու, կառուցելու մի երկիր, որտեղ օրենքը հավասար է բոլորի համար, իսկ հայի արժանապատվությունն ու անվտանգություն սրբություն է»,- ասաց Ս. Կարապետյանը։
Սամվել Կարապետյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։










