Երբ ամեն երկրորդ երեխան Շիրակում աղքատության մեջ է ապրում, դու ո՞նց ես կարողանում պարգևավճար ստանալ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին


Երբ ամեն երկրորդ երեխան Շիրակում աղքատության մեջ է ապրում, դու ո՞նց ես կարողանում պարգևավճար ստանալ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Մայիս 30 22:41 2026

«Մեզ բարդ ճանապարհ է սպասվում։ Իրար հետ պետք է պայքարենք, որ բերենք բարեկեցություն»,- Գյումրիում քարոզարշավի շրջանակում հանրահավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ 

Նա նշեց, որ 21-րդ դարում Գյումրիում դեռ 2000 դոմիկ կա, որտեղ ապրում են մարդիկ։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի  ամենաաղքատ մարզից Շիրակի մարզը դառնա ամենաբարեկեցիկ մարզը»,- հայտարարեց Կարապետյանը։ 

Նա նշեց, որ 8 տարվա մեջ Շիրակում աղքատությունը 2 տոկոս է նվազել։ Այնուհետև խոսքն ուղղեց Նիկոլ Փաշինյանին. «Շիրակում ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է  ապրում։ Երբ ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում, ամեն երկրորդ երեխան հացի խնդիր ունի, դու ո՞նց ես կարողանում պարգևավճար ստանաս»։

Նարեկ Կարապետյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։