«Եկել է օրը՝ հունիսի 7-ին պետք է ցույց տաք սուտասան մարդկանց իրենց տեղը»,-Գյումրիում հանրահավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։
Նա նշեց, որ այս իշխանությունները ուզում են Հայաստան բերել 300 հազար ադրբեջանցու. «Չեն գալու միանգամից, գալու են մեկ-մեկ տաս-տաս, հարյուրներով, կամա- կամաց, գալու են երեխա ունենալ ու լցվել մեր հայերնիքում։ Թույլ չենք տալու»։
Ա. Ալեքսանյանը նշեց, որ այս իշխանությանն աջակցում են Ադրբեջանից. «Գյումրեցիներն ու թասիբով հայ ազգը դա թույլ չի տալու»։










