ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների հայտարարությունը որոշ չափով վերնագիր էր պաշտոնական Երևանին ու Հայաստանի բնակչությանը. Արա Այվազյան


ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների հայտարարությունը որոշ չափով վերնագիր էր պաշտոնական Երևանին ու Հայաստանի բնակչությանը. Արա Այվազյան
Մայիս 30 21:04 2026

«Այն, ինչ երեկ արձանագրվեց ԵԱՏՄ-ում, անակնկալ չէր, սպասելի էր»,- ասուլիսում ասաց  ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով նախօրեին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում գնահատվում են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքները Հայաստանի Հանրապետության համար։ 

Ըստ նրա, դատելով անցած ժամանակահատվածում պաշտոնական Երևանի վարքագծից,  կարծեք, նրանք լուրջ չէին ընդունում ՌԴ-ից  արվող հայտարարությունները, ուղերձները. «Օրեր առաջ գործող վարչապետը հայտարարել էր՝ «անհնար է գազի գինը վերանայվի, միշտ էլ խնդիրներ եղել են, բայց հաղթահարել ենք», բայց այս անգամ իրավիճակը շատ ավելի լուրջ է։ Ցավալի է, որ մենք հայտնվել ենք այս իրավիճակում»։

Արա Այվազյանն ընդգծեց, որ ՌԴ-ն և ԵԱՏՄ-ն Հայաստանի հիմնական գործընկերներն են։

«Ամենակարևորը՝ չի կարելի քաղաքականությունը տարանջատել տնտեսությունից։ Չես կարող կորցնել վստահությունը քո ռազավարական գործընկերոջ հետ, այնպիսի հռետորաբանություն կիրառել, որը վնասում է  այդ գործընկերոջը ու մտածել, որ չի անդրադառնա տնտեսության վրա։ Մտահոգիչ ազդանշան է։ Որոշ չափով պաշտոնական Երևանին ու Հայաստանի բնակչությանը ներկայացվեց վերջնագիր»,- ասաց Ա. Այվազյանը։