ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը կոչ է անում ակտիվ մասնակցել ընտրություններին.
«Մասնակցի՛ր, քվեարկի՛ր, մաքո՛ւր եղիր խղճիդ առջև: Գոնե այդ կերպ թույլ մի տուր, որ հայրենիքդ դարձնեն թյուրքական բազարի մանրադրամ:
Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվածում:
Վստահաբար եմ ասում ձեզ: Ցանկացած մակարդակում, ցանկացած թշնամի ավելի մեծ հարգանք ունի իր դեմ պայքարողների, քան անտարբեր չեզոքություն պահողների նկատմամբ:
Գնա՛ ընտրության և կասեցրո՛ւ ներկայիս կործանարար ընթացքը: Ապավինիր ուժի ու արժանապատվության հաղթանակներին, ոչ թե թուլացնող ու նվաստացնող պարտություններին»:










