Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք. սա է մեր տեսլականը․ Գագիկ Ծառուկյան


Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք. սա է մեր տեսլականը․ Գագիկ Ծառուկյան
Մայիս 30 09:09 2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը թիմակիցների հետ ամփոփել է կատարված աշխատանքներն ու քննարկել առաջիկա անելիքները։

««Առաջարկ Հայաստանին» ծրագիրը մեր քաղաքական տեսլականն է՝ ուղղված խաղաղության, սոցիալական արդարության և երկրի զարգացման ապահովմանը։ Կարևոր է, որ ծրագրի յուրաքանչյուր դրույթ հասկանալի ու հասանելի ներկայացվի հանրությանը, քանի որ մեր խոսքը հիմնված է պատասխանատվության և իրական գործի վրա։

Սա է այն ճանապարհը, որով տեսնում ենք Հայաստանի ապագան՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»»,-գրել է Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում ու կից հրապարակել հանդիպման մասին պատմող ռեպորտաժ։