«Ուժեղ Հայաստանը» կաշառք բաժանելու կարիք չունի, անգամ ճնշումների պարագայում գալիս ու անդամագրվում են մեր ուժին. Մելոյան


«Ուժեղ Հայաստանը» կաշառք բաժանելու կարիք չունի, անգամ ճնշումների պարագայում գալիս ու անդամագրվում են մեր ուժին. Մելոյան
Մայիս 29 17:28 2026

«Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունների հետքերով դիմում ենք միջազգային գործընկերներին, քանի որ սա խայտառակ միջամտություն է  մեր քաղաքական ուժի նկատմամբ, ակնհայտ կերպով թիրախավորում է մեզ»,- ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, սահմանադրական իրավունքի մասնագետ, բազմաթիվ ընտրություններում որպես դիտորդ մասնակցած Գոհար Մելոյանը։

Նա պնդեց՝ «Ուժեղ Հայաստանը» բնավ կաշառք բաժանելու կարիք չունի. «Այն բնական հոսքը դեպի մեր քաղաքական ուժ, եթե տեսնում եք, չի ենթադրում կաշառք։ Ինչո՞ւ կաշառք բաժանել, մարդիկ  են գալիս, սեր ու հարգանք ենք վայելում, անգամ այս ճնշումների պարագայում գալիս ու անդամագրվում են։ Դրանց մասին են վկայում բազմամարդ հավաքները, որոնք ունենում ենք»։

Մելոյանը նշեց, որ ցավում է արձանագրում՝  այս տարիների ընթացքում իրավապահ մարմինների ռեսուրսներն  առավելապես ուղղված են  ընդդիմախոսներին ճնշելուն։

«Արդյո՞ք այդ ձայնագրությունների հավստիությունն արձանագրված է, արդյո՞ք անցել են փորձաքննություն, ովքե՞ր են դրանցում խոսոող անձինք, արդյո՞ք սադրիչներ չեն,  արդյո՞ք ապացուցվել են  այդ մարդկանց առնչելիությունը մեր քաղաքական ուժին։ Այս հարցերը չունեն պատասխաններ։

Ձայնագրությունները մտացածին են, միակ նպատակն է  մեր քաղաքական ուժի հանրային ընկալմանը որոշակիորեն հարվածել, հեղինակազրկել»,- ասաց նա։ 

Պատասխանելով  «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ հարցին, Գ.Մելոյանը նշեց, որ դա տեխնիկապես բարդ և ժամանակատար գործընթաց է հատկապես այն դեպքում,  մարդը տվյալ մարդը տվյալ երկրում ֆիզիկապես ներկա գտնվելու հնարավորություն չունի։

«Մեկնարկը տրված է ու գործընթացը շարունակվում է: Կոնկրետ ժամկետով սահմանված չէ, թե այս երկրում քաղաքացիությունը երբ է դադարում»,- ասաց Գոհար Մելոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։