Գործարկվել է «Քո ձայնը» կայքը. այն քաղաքացիական ուղեցույց է, որը միտված է քաղաքացու իրավունքին։ Ասուլիսում կայքը ներկայացնելով՝ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, սահմանադրական իրավունքի մասնագետ, բազմաթիվ ընտրություններում որպես դիտորդ մասնակցած Գոհար Մելոյանը։
Նա նշեց, որ քաղաքացին մտնելով կայք՝ կարղ է քայլ առ քայլ տեղեկանալ ընտրական ողջ գործընթացի մասին, ինչպես նաև կարող է իր կողմից արձանագրված խախտումների մասին հաղորդում ներկայացնել։
«Էլեկտրոնայիան եղանակով ենք ստանում խախտման մասին ահազանգերը։ Քաղաքացին դիմում է, հատուկ կոճակի միջոցով կարող է ընտրել՝ անանուն է ուզում հաղորդել, թե ոչ»,- ասաց Մելոյանը։
Նա նաև հայտնեց, որ քաղաքացիները խախտումների մասին կարող է հաղորդել նաև թեժ գծի միջոցով՝ 055 522-552։
Կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։










