Ընտրախախտումներ լինում են թե՛ նախքան ընտրությունները, թե՛ ընտրության օրը. դրանք լինում են բովանդակային և տեխնիկական, այս մասին ասուլիսի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
Նշեց՝ խախտումների քանակն ու որակը գալիս են գնահատական տալու ընտրությունների որակին։
«Այս խախտումների ծավալը կարող է դելեգիտիմացնել ողջ ընտրական գործընթացը մեր երկրում, իսկ այդ ծավալն արդեն ակնհայտորեն շատ է։
Գործող իշխանության գործելաոճի տրամաբանությունը գալիս է վկայելու, որ առանց հակաօրինական միջամտությունների իրենք չեն կարող վերարտադրվել։ Նրանց կողմից թույլ տրվող խախտումների տեսակներն ու ծավալները միայն այդ մասին են վկայակոչում։
Այս մարդիկ ունեն գիտակցում, որ առանց վարչական ռեսուրսի իրենք չեն վերարտադրվելու»,-ասաց Մելոյանը։










