Այն, ինչը որ անում էին՝ նաև խաչը դոշներից կախած, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ. Փաշինյան


Այն, ինչը որ անում էին՝ նաև խաչը դոշներից կախած, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ. Փաշինյան
Մայիս 29 13:45 2026

«Եթե մենք 2024 թվին տրվեինք ճնշումների, և գնայինք ուրիշ ճանապարհով, ապա այսօր մենք առնվազն Իջևանի կեսը կորցրած կլինեինք։ Այն, ինչը որ անում էին՝ նաև խաչը դոշներից կախած. դավադրություն էր հայ ժողովրդի դեմ»,-Իջևանի Գանձաքար գյուղում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ եթե ժողովուրդն այդ «խաչով մարդկանց» հետևից գնար՝ ապա սահմանը Իջևանի միջով էր անցնելու, իսկ այսօր Իջևանն ազատ է ու բարեկեցիկ։

Նա հիշեցրեց, որ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ասում էր, որ Ոսկեպարի եկեղեցին, հանձնվելու է ադրբեջանցիներին, կիրանցում երեխաները դպորց չեն կարող գնալ, բայց այդպես չի եղել։

 «Այսօր Կիրանցում երեխաներն ապրում են առանց անվտանգության մի մտավախության․ Հետո ասում են, ո՞վ է երաշխավորը՝ ես եմ երաշխավորը։ Այսօր Կիրանցում երեխա կա՞, որը մտավախություն ունի դպրոց գնա,կամ գնա ֆուտբոլի դաշտում խաղալու․ Որևէ ծնող կա՞ Կիրանցում, որն ասում է, թե իր երեխային դպրոց չի ուղարկում՝ ասելով թե անվտանգ չէ»,-հարցրեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ որովհետև Կիրանցից հարյուրավոր, հազարավոր կիլոմետր գտնվող պետությոններ են իրեն անվտանգության երաշխավորը, այլ Հայաստանը

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին՝ Փաշինայնն ասաց. «Էդ մարդը գործակալ, լրտես է, այ՝ էդ վեղարով քայլողի հետևից եկողն է»։