«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է հունիսի 3-ին նախատեսված քայլերթի և հանրահավաքի մասին՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ «փոփոխության օրակարգին»։
Հայտարարության համաձայն՝ ժամը 16:30-ին Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցուց կմեկնարկի քայլերթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին նախատեսված է հանրահավաք։
«Դու՛ արժանի ես փոփոխության»,- նշված է քաղաքական ուժի տարածած հայտարարության մեջ։










