ԲՀԿ անդամները մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, բազմաթիվ քաղաքացիների հետ «Վերածնունդ» հուշահամալիրում հարգել են հայրենիքի համար կյանքը զոհաբերած քաջորդիների անմահ հիշատակը։
Օրվա խորհրդի առնչությամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գրել է.
«Մայիսի 28-ը մեր ժողովրդի փառքի, հաղթանակի ու միասնականության օրն է։
Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում կերտված հաղթանակները դարձան մեր պետականության վերածննդի հիմքը՝ ապացուցելով, որ հայ ժողովուրդը հաղթում է, երբ միավորված է հայրենիքի ու ազգային արժեքների շուրջ։
Այս կարևոր ու խորհրդանշական օրը ապարանցիների և բազմաթիվ քաղաքացիների հետ երթով բարձրացանք դեպի «Վերածնունդ» հուշահամալիր՝ խոնարհվելով հայրենիքի համար կյանքը զոհաբերած քաջորդիների անմահ հիշատակի առաջ։
Բաշ Ապարանի հերոսամարտի ոգին այսօր էլ շարունակում է միավորել սերունդներին՝ փոխանցելով ուժ, հավատ ու վստահություն։
Հավատ, որ միասնական հայ ժողովուրդը դեռ շատ հաղթանակներ է կերտելու։
Շնորհավո՜ր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը»։










