Ուժեղ բանակ չի լինում թույլ իշխանությամբ, ուժեղ բանակ չի լինում, երբ պետությունը կորցնում է արժանապատվությունը. Սամվել Կարապետյան


Ուժեղ բանակ չի լինում թույլ իշխանությամբ, ուժեղ բանակ չի լինում, երբ պետությունը կորցնում է արժանապատվությունը. Սամվել Կարապետյան
Մայիս 28 17:27 2026

«Այսօր մայիսի 28-ն է, մայիսյան հերոսամարտերում մեր հաղթանակի օրը։ Այն օրը, երբ հայ ժողովուրդը որոշեց ապրել ոչ թե ուրիշների ողորմությամբ, այլ իր պետությամբ»,-մայիսի 28-ի առթիվ հղած հատուկ ուղերձում նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։

 

Նա հիշեցնում է, որ 1918 թվականին Հայաստանը չուներ բանակ, ռեսուրս, տնտեսութուն, բայց ուներ կամք։

 

«Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այն մեր այսօրվա քննությունն է։ Այսօր կրկին մեր առջև նույն հարցն է, կլինե՞նք կրկին ուժեղ պետություն, թե՞ թույլ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները։

 

Այսօր Երևանում անցկացվում է ռազմական շքերթ, և իհարկե, յուրաքանչյուր հայ հպարտանում է իր զինվորով։ Բայց մենք պարտավոր ենք ասել ճշմարտությունը։ Բանակը քայլերթի մասին չէ, ոչ էլ PR-ի։ Ոչ մի ռազմական շքերթ մեզ չի´պաշտպանելու, երբ գան 300 հազար ադրբեջանցիները։ Փոքրիկ խմբակի կողմից նման միջոցառումների անցկացումն ունի միայն մեկ նպատակ՝ թաքցնել ձեզանից իրականությունը, ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու ծրագիրը»,-ընդգծեց Կարապետյանը։

 

Նրա պնդմամբ, Նիկոլ Փաշինյանին չի հուզում մեր հայրենիքի, զինվորի անվտանգությունը, նրան միայն հուզում է իր աթոռը, որը նա պատրաստ է պահել ամեն գնով։

 

«Ուժեղ բանակ չի լինում թույլ իշխանությամբ, ուժեղ բանակ չի լինում, երբ պետությունը կորցնում է արժանապատվությունը, երբ հերոսների անունները մոռացվում են, իսկ պարտությունները ներկայացվում են որպես խաղաղություն։

 

Եվ այսօր, երբ Բաքվի բանտում պահվում են հայ գերիներ միայն նրա համար, որ հայ են, մենք իրավունք չունենք լռելու։ Թույլ պետության հետ հաշվի չեն նստում, թույլ պետությունից պահանջում են նոր զիջումներ, թույլ պետությանը պարտադրում են ապրել վախով, վախով, որ 300 հազար ադրբեջանցիներ բնակեցվելու են մեր հողերում և մեր տներում»,-նշեց ազգային բարերարը։