Ղարաբաղի պսևդո էլիտային արմատախիլ եմ անելու, հատ-հատ տները ձեռներից առնելու ենք. Նիկոլ Փաշինյան


Ղարաբաղի պսևդո էլիտային արմատախիլ եմ անելու, հատ-հատ տները ձեռներից առնելու ենք. Նիկոլ Փաշինյան
Մայիս 28 13:33 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է որակում իր հետևյալ խոսույթը՝ «դուք ինչո՞ւ չեք զոհվել»։

«Իմ խոսույթը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի պսևդո էլիտային ու նրանց հարակից շրջանակներին, դա ճիշտ խոսույթ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե քիչ՝ չի նրանք փախել են, հիմա էլ եկել, Հայաստանի ժողովրդին ուզում են ներքաշել պատերազմի մեջ։

«Ղարաբաղի պսևդո էլիտային արմատախիլ եմ անելու»,- պնդեց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ պետք է հրապարակել Ղարաբաղի պսևդո էլիտայի ունեցվածքի ցանկը։

«Փախած պսևդո էլիտան չի ուզում հանգիստ տալ ժողովրդին, չի լինելու այդպիսի բան։ Հատ-հատ տասնյակ ու հարյուրավոր տները ձեռներից առնելու ենք, առաջիկայում դա տեղի է ունենալու»,- հավելեց նա։