Մեր ռազմավարությունը մնում է նույնը, մենք ՌԴ-ի գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի, համբերատար կաշխատենք և բոլոր խնդիրները կլուծենք, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը սա ասաց ի պատասխան հարցին, թե ի՞նչ է անելու ՀՀ-ն, քանի որ ՌԴ-ից հայտնում են, որ Ռուսաստանը կդադարեցնի Երևանի հետ գազի մատակարարման համաձայնագիրը, եթե ՀՀ-ն շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։










