Հանրապետության հրապարակում կազմակերպված շքերթը նախընտրական պրոցես է՝ ցույց տալու համար, որ իշխանությունը կարողացել է ինչ-որ զենք գնել, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Ես վստահ եմ, որ հաջորդ իշխանությունները զենքը նվեր են ստանալու, շատ էժան են գնելու, և Հայաստանը ունենալու է լուրջ անվտանգային համակարգ, որ զենքերը իրար հետ համահունչ են լինելու։
Մասնագետները ձեզ կներկայացնեն, որ կա անհամահունչություն մեր զինանոցի մեջ, իրար հետ չեն խոսում, և դա բերելու է մեծ խնդիրների»,-ասաց Կարապետյանը։










