«Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն ահազանգում է` օրեր առաջ Հանրայինի եթերում իր կողմից ձայնագրություն հրապարակելուց հետո ոչ միայն ոչ մի քայլ չի ձեռնարկվել իրավապահների կողմից, մինչդեռ խոսքն առերևույթ հանցագործության մասին է։ Նա հայտնում է, որ այդ եթերից հետո ձայնագրության մեջ խոսող տիկինը նորից ձայնագրություն է ուղարկել մանկապարտեզների տնօրեններին։
«Բարև երեկո, հարգելի’ տնօրեններ։ Իմ ձայնագրությունը, որը ձեր կողմից փոխանցվել է Արման Թաթոյանին, էդ բառը չեմ ասում, ինձ թվում է, արդեն հասկացաք, ինչ արարք եք արել։ Այդ բառը, հարգելով իմ դաստիարակությունը, չեմ կրկնում»,- ասում է տակինի ձայնագրության մեջը, որը կրկին հապարակում է Ա.Թաթոյանը։
«Հերիք չէ հանցագործություն են կատարում, մի հատ էլ անպատժելիությունը հասել է նրան, որ զանգել ու սպառնացել են մարդկանց, փոխանակ ամաչեն, նստեն տեղները։ Զանգում ու սպառնում են,մի հատ էլ բարոյականությունից են խոսում։ Այ սա է այսօրվա ընտրական գործընթացի վիճակը՝ հանցագործությունների հովանավորչություն։
Սա բարձր հովանավորությամբ հանցանքներ են, որոնք պետք է բացահայտնվեն»,- նշում է Արման Թաթոյանը։










