«Մենք ունենալու ենք մեր սեփական գազը». Նիկոլ Փաշինյան


«Մենք ունենալու ենք մեր սեփական գազը». Նիկոլ Փաշինյան
Մայիս 28 00:18 2026

Նիկոլ Փաշինյանն Աբովյանում կայացած հանրահավաքի ժամանակ վստահեցրեց՝ մենք չենք լինելու մի ճանապարհի հույսին, մի դաշնակցի հույսին, մենք չենք լինելու մի խողովակի հույսին․ «Այսօր մենք արդեն ունենք երկաթուղի՝ արևելքից արևմուտք, Ախալքալաք-Կարս երկաթուղին բացվեց, դրանից առաջ Ադրբեջանի տարածքով էր երկաթուղին բացվել, շուտով բացվելու է ԹՐԻՓՓ-ը, մեր երկրի տարածքով անցնելու է գազամուղ, այդ տարանցման հաշվին մենք ունենալու ենք մեր սեփական գազը, տարանցման համար մեզ վճարելու են գազով։ Մենք զարգացնելու ենք այլընտրանքային էներգետիկան»։