15 րոպե հատկացրու, գնանք ընտրատեղամաս. իրական փոփոխության հնարավորությունը ընտրությունն է. Աբրահամ Գասպարյան


15 րոպե հատկացրու, գնանք ընտրատեղամաս. իրական փոփոխության հնարավորությունը ընտրությունն է. Աբրահամ Գասպարյան
Մայիս 27 22:19 2026

«2019 թ Ստամբում, Էրդողանի  կուսակցությունը պարտվում է, ընդդիմությունը հաղթում քաղաքապետի ընտրությանը։ Բացահայտ սպառնում են՝ իշխանություն տվող չկա, չեղյալ ենք համարում, նորից ենք ընտրում։ Մարդ են ծեծում խոշտանգում, սպառնում։ Հաշվարկը պարզ էր՝ մարդիկ զահլա չեն դնի, երկրորդ անգամ ընտրության չեն գնա»,- ֆեյսբուքյան տեսանյութում հայտնեց «Genesis Armenia» հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը՝ շարունակելով

«Երկրորդ փուլում ավելի շատ մարդ եկավ և ընդդիմությունն էլ հաղթեց ավելի մեծ տարբերությամբ...

Պասիվ թուրք ընտրողն ակտիվացավ, սուլթան դարձած էրդողանին ցույց տվեց կարմիր քարտ, ստիպեց զիջել Ստամբուլում իշխանությունը...

 Դու այս երկրի տերն ես, ոչ թե դիտորդը։ Արի քարը փեշիցդ թափի, 15 րոպե հատկացրու գնանք ընտրատեղամաս; Իրական փոփոխության հնարավորությունը ընտրությունն է։

Ես ինքս գնալու եմ և թույլ չեմ տալու, որ վերարտադրվի մեր պետությունը կործանած խմբակը»։