Իշխանության գլխին ոչ մի անգամ չպետք է լինի չտես անձնավորություն․ Կարապետյան


Իշխանության գլխին ոչ մի անգամ չպետք է լինի չտես անձնավորություն․ Կարապետյան
Մայիս 27 19:39 2026

«Իշխանության գլխին ոչ մի անգամ չպետք է լինի չտես անձնավորություն, որովհետև չտես մարդը միշտ ագահ է լինում»,- այս մասին շիրակցիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նա շարունակել է․ «Այո՛, չար է լինում, նենգ է լինում, ուժեղ մարդը, տեսած մարդը միշտ ավելի բարի է լինում, ավելի կամեցող է լինում։ Դա էություն է մարդու, հասկանո՞ւմ եք, մարդը պետք է նորմալ ապրի, առաջին հերթին աշխատանք ունենա, արժանապատիվ աշխատավարձ ունենա, կարողանա իր երեխաների հարցը լուծի»։

Կարապետյանի փոխանցմամբ՝  առաջին հերթին լուծելու են  մարդկանց խնդիրները։

«Մինչև չհասկանանք, որ աղքատ մարդ Հայաստանում չկա, կարող են լավ,վատ ապրող մարդիկ լինեն, բայց հացի խնդիր ունեցող մարդ չի լինելու Հայաստանում, սոված երեխա չի քնելու Հայաստանում»,- նշել է Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։