Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստի վերջում դատարանում իրավիճակը լարվեց, երբ լրագրողները փորձեցիքն հարցեր ուղղել Ղուկասյանին։ Ոստիկանները նրան քաշքշելով հանեցին նիստերի դահլիճից։ Նաև փաստաբանին հրեցին մի կողմ՝ որպեսզի հնարավորինս շուտ Ղուկասյանին կարողանան հանել դահլիճից։
Փաստաբան Արամայիս Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում պատմեց. «Ես իմ իրերն էի հավաքում, որպեսզի գնամ։ Ոստիկանը փախածի նման բռնել ու փաստաբանին քաշքշում է։ Ինքն ո՞վ է, որ փաստաբանին քաշքշի»;
Լրագրողի դիտարմանը՝ նիստերից հետո, երբ փորձում են հարց ուղղել Վարդան Ղուկասյանին, նա էլ պատրաստակամ է պատասխանել հարցերին, ոստիկանները հնարավորինս արագ նրան հեռացնում են, Ա. Հայրապետյանն ասաց. «Վարդան Ղուկասյանին լռեցնում են՝ ֆիզիկական ազատությունցի զրկելով, փորձում են առհասարակ նրա խոսքը լռեցնել։ Իրենք են լարում իրավիճակը»։
Նա միաժամանակ նշեց, որ երկրի վարչապետն իր վարքագծով ցույց է տալիս, որ Ղուկասյանին ու Ղուկասյանի քրեական գործի հետ կապված ցանացած անձ գտնվում է իր թիրախում. «Այդ անձանց թիրախավորել է ըստ իր քաղաքական ճաշակների, ըստ իր անձնական նկատառումների»։










