Այսօրվանից ոչ մեկը չի կարող տանել ձեր «Զահլան», որովհետև այն կշռում է 500 կգ. «Բոլորին դեմ եմ» կուսակցության ակցիան


Այսօրվանից ոչ մեկը չի կարող տանել ձեր «Զահլան», որովհետև այն կշռում է 500 կգ. «Բոլորին դեմ եմ» կուսակցության ակցիան
Մայիս 27 15:38 2026

«Տեղի է ունենում «Զահլայի» արձանի բացումը, այսօրվանից ոչ մեկը չի կարող տանել ձեր զահլան, որովհետև այն կշռում է 500 կգ»,- երևանի բակերից մեկում  տեղադրելով արձանը ասաց «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը՝ հավելելով.

 «Այս սիմվոլը թող մնա այստեղ և բոլոր քաղաքական ուժերը, որոնց մենք դեմ ենք, թող իմանան, որ այլևս չեն կարող տանել ժողովրդի զահլան»։

Գևորգյանը արձանի կողքին ապրող քաղաքացիներին հորդորեց ուշադիր լինեն, որ հանկարծ «Զահլան» չտանեն։

«Փորձեր անելու են մեր «Զահլան» տանել, պետք է կանխել այդ փորձերը, իսկ ոստիկանությանը կխնդրեմ համարել խուլիգանություն, եթե մեկը որոշի «զահլայի» արձանը տանի, կամ բռնանա նրա հանդեպ»,- ասաց «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամը և հավելեց.

«Այսօրվանից այնպես պետք է լինի, որ մեր բոլորիս զահլան չկարողանան տանել, դրա լավագույն ձևը «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկ համար 2-ն է։ Երբ որ դուք բոլոր զահլա տանողներին «2» դնեք՝ նրանք կմնան նույն դասարանում , իսկ արձանն իր տեղում։