Կրեմլ. Հայաստանը դեռ ԵԱՏՄ անդամ է


Կրեմլ. Հայաստանը դեռ ԵԱՏՄ անդամ է
Մայիս 27 15:16 2026

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, նրա մասնակցությունը միությանը չի որոշվի Ղազախստանում կայանալիք գագաթնաժողովում։

Չորեքշաբթի օրը Պեսկովի հետ զրույցի ժամանակ լրագրողները հարցրել են, թե հնարավո՞ր է, որ «Հայաստանի ճակատագիրը, ըստ էության, որոշվի ԵԱՏՄ գագաթնաժողովում», հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Ո՛չ, բացարձակապես ոչ։ Դա ճիշտ չէ։ Հայաստանը ԵԱՏՄ-ում է։ Հայաստանը կմասնակցի աշխատանքային մակարդակով, բայց, այնուամենայնիվ կմասնակցի։ Երկրի բարձրագույն ղեկավարությունը զբաղված է նախընտրական քարոզարշավով», - ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ ոչ ոք չի կարող «աղաչել» Հայաստանին մնալ ԵԱՏՄ-ում։

«Հատկապես, որ նրանք արդեն օրենսդրորեն լուծել են այս հարցը։ Բայց, իհարկե, որոշակի պարզաբանումներ անհրաժեշտ կլինեն։ Կրկին, մեզ համար ամենակարևորն այն է, որ որևէ երկրի գործողությունները չխաթարեն մեր ինտեգրացիան, որովհետև ինտեգրացիան մեզ համար ավելի կարևոր է. դա բացարձակ առաջնահերթություն է», - ասել է Պեսկովը։