Ցավոք, այդպես է, ՀՀ իշխանությունները չեն ցանկանում, որ մենք վերադառնանք. պինդ եղեք, առայժմ. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ)


Ցավոք, այդպես է, ՀՀ իշխանությունները չեն ցանկանում, որ մենք վերադառնանք. պինդ եղեք, առայժմ. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ)
Մայիս 27 14:53 2026

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից։

Իշխանյանը պատմել է, որ ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց հուշել են՝  Բաքվում կմնան այնքան, ինչքան ՀՀ իշխանությունները ցանկանան։

«Մենք զարմանում էինք՝ ինչպե՞ս, ինչպե՞ս կարող են մեր հայրենի իշխանությունները չցանկանալ, որ մենք վերադառնանք։ Ցավոք, քաղաքական զարգացումները մեզ չեն թողնում, որ այլ կարծիք ունենանք, այդպես է»,- պատմել է Իշխանյանը։

Այս ամենով հանդերձ՝ Արցախի ԱԺ նախագահն ընդգծել է՝ ո՛չ սկզբունքայնությունը, ո՛չ ողջախոհությունը, ո՛չ ոգու, ո՛չ կամքի ուժը իրենց չեն լքել ու չեն դավաճանել։

«Մենք շարունակելու ենք մեր ընդհանուր որդեգրած գիծը։ Պինդ եղեք, առայժմ»,- նշել է Իշխանյանը։