Բայրամովն ու Գուտերեշը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը


Բայրամովն ու Գուտերեշը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը
Մայիս 27 10:12 2026

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ, ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հաղորդում են, թե նշվել է Ադրբեջանի ռազմավարական դերը Կենտրոնական Ասիայի հետ հարաբերություններում, ինչպես նաև տրանսպորտի և հաղորդակցությունների ոլորտներում։ Կողմերը մանրամասն քննարկել են հետպատերազմյան շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու նոր իրողությունները։