«Դուք աշպարհի ամենատանջված, հերոս մարդիկ եք։ Դուք էլ լավ գիտեք, բայց վերջին ժամանակաշրջանում ոնց որ ձեզ ուզում են խեղճացնել։ Խոհուրդ եմ տալիս ոչ մի դեպքում չխեղճանաք։ Դուք լուրջ պահանջատեր եք»,-արցախցիների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար Սամվել Կարապետյանը։
Նա Արցախը ներկայացրեց որպես «երկրորդ հայրենիք»։
«Բոլորս գտենք, թե ում պատճառով արցախիցներն ունեցան խնդիրներ։ Մեղավորը ներկա իշխանությունն է, որը ամեն ինչ արեց հայաթափելու մեր երկրորդ հայրենիքը, հիմա էլ ամեն ինչ անում է, որ հայաթափեն մեր առաջին հայրենիքը»,- ասաց Կարապետռյանը՝ ընդգծելով, որ արցախցիները պետք է ամենալավ ձևով ապրեն այստեղ։
«Հույսներդ մի կտրեք։ Դրա համար կա լավ օր՝ հունիսի 7, ամբողջ հայ ժողովուրդը պետք է հիշի Արցախը, Հայաստանի իշխանություններին, քանի որ եթե չհիշեց, մենք հաջորդ Արցախն ենք ունենալու»,- ասաց Սամվել Կարապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում










