«Գերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագրի բացահայտումը և մեր պետական արժանապատվության վերականգնումը յուրաքանչյուր հայի համար պետք է լինեն առաջնային հարցեր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Ինձ համար հայրենիքն ու ժողովրդի արժանապատվությունը վեր են ցանկացած ունեցվածքից ու անձնական շահից։ Չկա այնպիսի պայման կամ հանգամանք, որի դիմաց կարելի է դավաճանել սեփական պետությանը, սեփական ժողովրդին կամ ազգային արժեքներին»,- ասել է նա։










