ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումից


ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումից
Մայիս 26 22:57 2026

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպմանը հանգամանալից քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական կյանքի կոչմանն ուղղված քայլերը. Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն գոհունակություն են հայտնել այս երկկողմ գործընկերությունը նոր՝ համապարփակ գործընկերության մակարդակի բարձրացնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

 

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին և տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված ծրագրերին: Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն ընդգծել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրագործման հարցում շահագրգռվածությունը, ինչն արտացոլվեց նաև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ միջպետական համաձայնագրի՝ կարճ ժամկետում բանակցման և տվյալ այցի շրջանակներում նախաստորագրման միջոցով: