Գիտեմ՝ վանաձորցին ինձ չէր ների, եթե ես թիկունքի ետևում որևէ մութ խաղի մեջ մտնեի․ Մամիկոն Ասլանյան


Գիտեմ՝ վանաձորցին ինձ չէր ների, եթե ես թիկունքի ետևում որևէ մութ խաղի մեջ մտնեի․ Մամիկոն Ասլանյան
Մայիս 26 22:32 2026

«Սիրելի վանաձորցիներ, ես առիթ չեմ ունեցել ձեզանից շնորհակալություն հայտնելու ՝2021 թվականի ընտրություններում ինձ ու իմ թիմին հաղթանակի բերկրանքը ապահովելու համար։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզանից։ Ոչ թե ես լայախ չեմ արել ձեզանից շնորհակալություն հայտնելու, այլ ձեզանից ու ինձանից մեր ընտրությունը սրիկայաբար գողացել են։ Գողացել են ոչ  միայն ընտրությունը, գողացել են մեր քաղաքի 5 տարվա ապագան, գողացել են մեր քաղաքի ազատ արտահայտվելու իրավունքը և, վերջապես, գողացել են ձեր ընտրված համայնքի ղեկավարին, չեն թողել պաշտոնը ստանձնի, որովհետև,  իրենց քիմքին համապատասխան չի եղել»,- Վանաձորում իր ելույթի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Մամիկոն Ասլանյանը։

Նա շեշտեց, որ իրեն վստահված քվեն աճուրդի ու սակարկության չի հանել։

«Ինձ հետ վերցրել և տարել եմ բանտ, 2 տարի 7ամիս այդ քվեների բարձի վրա եմ ես քնել՝ որպես ապահովության բարձիկ ինձ համար։  Ինձ համար որպես հանգստության հանգրվան, որովհետև ես գիտեմ՝ վանաձորցին ինձ չէր ների, եթե ես որևէ մութ խաղի մեջ մտնեի ձեր թիկունքի ետևում։ Դուք եկել այդ ծանր, այդ դժվար պայմաններում, ձեր ձայնը, ձեր քվեն տվել էիք ինձ, ես չէի կարող իմ հարմարավետության, որևէ փափուկ պաշտոնի համար ձեր քվեն հանել սակարկության, և փառք Աստծո, ես այսօր ճակատս պարզ, բաց քայլում են Վանաձորի փողոցներով, քայլում ու ձեր ժպիտների տակ վայելում եմ վանաձորյան էս ճոխ երկնակամարն ու  ժողովրդին։ Դուք վերջին 10 տարում ինձ 2 անգամ պարգևել եք հաղթանակի բերկրանքը։ 3-րդ անգամ էլ եք պարգևելու այդ բերկրանքը, 3-րդ անգամ թույլ չենք տալու, որ գողանան մեզանից»,- նշեց Ասլանյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։