Լեզուներիդ տե՛ր կանգնեք, ժողովուրդը խաղաղությանը տե՛ր կկանգնի․Գևորգյան


Լեզուներիդ տե՛ր կանգնեք, ժողովուրդը խաղաղությանը տե՛ր կկանգնի․Գևորգյան
Մայիս 26 22:25 2026

«Արժանապատիվ վանաձորցիներ ջան, ժամն է եկել փոփոխության ու բոլորս հունիսի 7-ին  չենք մնում տանը, գնում ենք ընտրատեղամասեր և ընտրում ենք փոփոխության համար համար՝ 3»,-Վանաձոր քաղաքում իր ելույթն այսպես սկսեց վանաաձորցի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Գևորգյանը։

Նա ընդգծեց, որ Լոռին ցույց է տալու , որ կանգնած է մեր լոռեցու՝ Սամվել Կարապետյանի կողքին, արժանապատիվ հայորդու կողքին։

«Ամենայն պատասխանատվությամբ այս ամբիոնից հայտարարում եմ՝ փոքրիկ խմբակի՝ քաղաքականապես, քաղաքականապես անդաստիարակ ներկայացուցիչներին, լեզուներիդ տե՛ր կանգնեք, ժողովուրդը խաղաղությանը տեր կկանգնի, դուք ձեր լեզուներին տե՛ր կանգնեք»,- շարունակեց նա։

Միևնույն ժամանակ Գևորգյանը կոչ արեց հունիսի յոթին մասնակցել ընտրություններին և երկրում բերել փոփոխություն։