Հունիսի 7-ին մենք պարտավոր ենք ապահովել խորհրդանշական 1.5 մլն մարդու մասնակցությունը. Ռուբեն Մխիթարյան


Հունիսի 7-ին մենք պարտավոր ենք ապահովել խորհրդանշական 1.5 մլն մարդու մասնակցությունը. Ռուբեն Մխիթարյան
Մայիս 26 22:09 2026

«Մեկ դար առաջ Թուրքիայում սպանվեցին 1.5 մլն հայեր»,-ֆեյսբուքյան տեսանյութով հիշեցնում է Գյումրու ավագանու  «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ շարունակելով.

«Այսօր թրքահպատակ իշխանությունները ուրանում են Հայոց Ցեղասպանությունը և 1.5 մլն հայերի կոտորածը, որոնք սպանվել էին միայն այն պատճառով,  որ ազգությամբ հայեր էին։

Հունիսի 7-ին մենք պարտավոր ենք ապահովել խորհրդանշական 1.5 մլն մարդու մասնակցությունը։

Դարձի՛ր 1.5 միլիոնից մեկը, ով չի ուրանում...

Դարձի՛ր 1.5 միլիոնից մեկը, ով հիշում է...

1.5 մլն մարդու մասնակցությունը մեր պատվի, գենետիկ և պատմական հիշողության հարցն է։

Մասնակցիր ընտրություններին, դարձի՛ր 1.5 միլիոնից մեկը, դարձի՛ր այն փոփոխությունը, որի կարիքը քո երկիրը շատ ունի»։