«Գնա՛, որ գնան». Մարդիկ ցանկանում են արժանապատիվ, անվտանգ և կայուն պետություն, որտեղ իշխանությունը հաշվետու է սեփական ժողովրդին


«Գնա՛, որ գնան». Մարդիկ ցանկանում են արժանապատիվ, անվտանգ և կայուն պետություն, որտեղ իշխանությունը հաշվետու է սեփական ժողովրդին
Մայիս 26 20:45 2026

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը հայտարարել է՝  մասնակցում են պայքարին, որ այս իշխանությունը հեռանա.

«Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում ամենաբարձր մակարդակով հստակ արձանագրել էինք՝ անկախ այն հանգամանքից, որ այս ընտրական գործընթացին ուղղակիորեն չենք մասնակցում, չենք պատրաստվում մնալ դիտորդի դերում։

Մենք մասնակցում ենք պայքարին՝ հստակ քաղաքական դիրքորոշմամբ և «Գնա, որ գնան» կարգախոսով։

Արդեն իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ՝ ընդհանուր ընդդիմության դիրքերն ամրապնդելու համար, իսկ այսօր մեկնարկել է «ԳՆԱ, ՈՐ ԳՆԱՆ» կարգախոսով ընտրություններին մասնակցության խթանման արշավը։

Մեր հանդիպումները և շփումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ հասարակության մեջ ձևավորվում է պատասխանատու և գիտակցված ընտրության պահանջ։

Մարդիկ ցանկանում են արժանապատիվ, անվտանգ և կայուն պետություն, որտեղ իշխանությունը հաշվետու է սեփական ժողովրդին։

Վստահ ենք՝ Հայաստանի քաղաքացին տեր է կանգնելու իր ձայնին և կատարելու է այն ընտրությունը, որը բխում է մեր պետական և ազգային շահերից։

Գնա՛, որ գնան»։