Առանց գործարանի անհնար է պատկերացնել քաղաքի զարգացումը. Ն. Կարապետյանը՝ ալավերդցիներին


Առանց գործարանի անհնար է պատկերացնել քաղաքի զարգացումը. Ն. Կարապետյանը՝ ալավերդցիներին
Մայիս 26 20:32 2026

Ալավերդիում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը  իր ելույթում սկսեց սոցիալ-տնտեսական խնդիրների մասին խոսելով։

 «Ժամանակին Հայաստանի ամենամեծ ընկերություններից մեկը գործում էր Ալավերդիում, սակայն վերջին տարիներին քաղաքը կորցրել է իր հիմնական տնտեսական հենարանը։ Ալավերդին վերջին ութ տարվա ընթացքում փոխվել է»,- ասաց Ն. Կարապետյանը։

Նրա խոսքով, արդյունաբերական անկումը հանգեցրել է սոցիալական դժվարությունների՝ «ձուլարանը հարյուրավոր մարդիկ աշխատանքը կորցրեցին դրանից հետո եկավ ուրիշ շրջան»։

Անդրադառնալով սահմանային և անվտանգության թեմային՝ Նարեկ Կարապետյանն ասաց, որ տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, ապա նշեց. «Լոռին համարյա սահմանամերձ է արդեն»։

Կարապետյանը խոսեց նաև խաղաղության մասին՝ այն բաժանելով երկու ձևի՝ «ուժեղ խաղաղություն» և «թույլ խաղաղություն»։ Նրա բնորոշմամբ, «ուժեղ խաղաղությունը այն խաղաղությունն է, որ մեր երկրում որևէ այլ երկրի բնակիչ անկախ մեր ցանկությամբ չվերադառնա»։

Քննադատելով գործող իշխանություններին՝ Կարապետյանն ասաց. «Ի՞նչը պետք է ստիպի Ալավերդուն գնալ ու քվեարկել նույն մարդկանց օգտին»։ Միաժամանակ նա կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին՝ պնդելով, որ չմասնակցելը ազդեցություն է ունենում քաղաքական արդյունքի վրա։

Ելույթի վերջում Կարապետյանը խոսեց տնտեսական զարգացման տեսլականի մասին՝ նշելով, որ անհրաժեշտ է վերականգնել արդյունաբերական հիմքերը։ Նրա խոսքով, առանց գործարանի անհնար է պատկերացնել քաղաքի զարգացումը, և անհրաժեշտ է, որ Ալավերդին կրկին դառնա արտադրական կենտրոն»։

Նարեկ Կարապետյանը իր ելույթը ավարտվել է քաղաքական պայքարի և միասնականության կոչով՝ «գնանք առաջ, պայքարենք ու մեր ուժեղ ժողովրդին ապահովենք այն երկիրը, որին արժանի ենք բոլորս»։