«Պիտի գնանք ընտրությունների, որ ադրբեջանցիները չգան։ Պիտի գնանք ընտրությունների, որ սրանք գնան»,- ասաց «Ուժեղ հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։
Նա նշեց, որ կան հարցեր, որոնք ճակատագրական են Հայաստանի համար. «Խաղաղությունը, որը Նիկոլ Փաշինյանը, ըստ իրենց, բերել է մեր երկրին, թղթի վրա նախաստորագրված խաղաղություն է։ Իրական խաղաղությունը կարող է լինել այն ժամանակ, երբ որ մենք հավասարը հավասարի հետ կնստենք բանակցային սեղանին, երբ որ մեր երկիրը կներկայացնի ոչ թե կապիտուլյանտ առաջնորդ, այլ առաջնորդ, որը սպասարկում է միայն ՀՀ շահերը»։
Մանրամասն՝ տեսանյութում։










