«300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է». Արարատ Միրզոյան


«300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է». Արարատ Միրզոյան
Մայիս 26 18:44 2026

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հերքեց լուրը, որ 300.000 ադրբեջանցի պատրաստվում է գալ Հայաստան՝ բնակության։

«300 հազար  ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է, անհեթեթություն և սրիկայություն։

Մեր հերքումից հետո նորից նման բան կրկնելը երկու բանի մասին է խոսում՝  կամ կրկնողը չի հասկանում , որ ասվում է՝ չկա նման բան, կամ սրիկայություն է անում և չարամտորեն  կրկնում է այդ թեզը՝ փորձելով մանիպուլացնել մարդկանց համար զգայուն հարցերը,  սեղմել  հասարակության համար ցավոտ կետերի վրա»,-ասաց նա։