ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կնոջ հետ ժամանեց Հայաստան: Նրանց դիմավորեին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու կինը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:










